Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+psg
A A
Սպորտ

«ՊՍԺ»-ն վաճառքի է հանել 11 խաղացողի, այդ թվում Նեյմարին

Ֆրանսիայի ֆուտբոլի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» վաճառքի է հանել 8 ֆուտբոլիստ, որոնց թվում է նաև բրազիլացի Նեյմարը: Այդ մասին հայտնում է իսպանական Marca-ն։

Լեանդրո Պարեդեսին ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նրա գինը ձեռնտու չէ անգլիացիներին: Նույն խնդրի առաջ է հայտնվել նաև սենեգալցի կենտրոնական պաշտպան Աբդու Դիալոն, ում ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմը», բայց փոխհատուցումը բավական մեծ է:

Ժորժինյո Վեյնալդումը և արգենտինացի Մաուրո Իկարդին չափազանց բարձր պահանջներ են ներկայացրել: Լեյվին Կուրզավան, Նեյմարը, Յուլիան Դրաքսլերը, Անդեր Էրերան, Դինա Էբիմբեն, Իդրիսա Գույեն և Տիլո Կերերը նույնպես չեն մտնում «Պարի Սեն Ժերմենի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիերի պլանների մեջ։

Հավելենք, որ փարիզյան ակումբից արդեն հեռացել են արգենտինացի հարձակվող Անխել դի Մարիան («Յուվենթուս»), Ալֆոնս Արեոլան («Վեսթ Հեմ»), Մարչին Բուլկան («Նիս») և Խավի Սիմոնսը (ՊՍՎ)։