Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Խաչատուրյան
A A
Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծ ցավով տեղեկացա Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության մասին: Իմ անկեղծ զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտը՝ տոկունություն և համբերություն եմ մաղթում Շինձո Աբեի ընտանիքին և մերձավորներին»: