Սեպտեմբերին ականատես կլինեք քայլերի․ մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ կան․ Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբեր ամսին դուք ականատես կլինեք շատ կոնկրետ գործողությունների, քայլերի ու միջոցառումների և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ընդդիմության շարժման առաջիկա քայլերը։
Ընդդիմադիր պատգամավորը չմանրամասնեց, թե սեպտեմբերին ինչ կոնկրետ գործողություններ է սկսելու ընդդիմությունը։
Իշխան Սաղաթելյանը հանրային շնորհակալություն հայտնեց Բրյուսելում ՀՅԴ Հայ դատի գրասենյակին իր կատարած աշխատանքների և Եվրոպական խորհրդարանում, և առհասարակ տարբեր քաղաքներում Հայաստանի շահերը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմության շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ասուլիսով և պատասխանեց լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում։