Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աշոտ Գարեգինյան
A A
Հասարակություն

62 տարեկանում հանկարծամահ է եղել վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը

62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան: Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից:

Գարեգինյանը թղթակցել է այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքս»-ը, աշխատել է «Огонек» և «Юный техник» ամսագրերում: Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ: Աշոտ Գարեգինյանը թղթակցել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին: