Բացել լրահոսը Փակել լրահոսը
new-covid-19
A A
Պաշտոնական Հասարակություն

Հաստատված նոր դեպքերը կրկնակի ավելացել են․ կորոնաթվերը նախորդ շաբաթ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-10 ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք։ Համեմատության համար նշենք, որ դրան նախորդող շաբաթ այդ ցուցանիշը կազմում էր 174 նոր դեպք։

Այդ ընթացքում կատարվել է 5256 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել։

Նշված ժամանակահատվածում առողջացածների թիվը՝ 226։