«Եկեք հասկանանք, թե եղած բաները ոնց են օգտագործվում, դրանք խելքի բերենք, հետո որոշենք գրաքննության նախարարության ստեղծել». «Առավոտ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք դատախազությունից առաջ ենք բացահայտել, որ ինտերնետում ինչ ասես՝ կա, այնպես որ՝ այնպես չի, որ դա նորություն է»,- այսպես արձագանքեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ CyberHUB համահիմնադիր, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հիշատակմանը, թե ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ «վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը»: Եվ սա մասնավորապես հաշվի առնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ կառավարությանն առաջարկել է քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:
«Այստեղ շատ հարցեր կան: Օրինակ՝ ինչո՞ւ է դատախազությունը հիմա դա հայտնաբերել՝ դատախազի գնալուց երկու ամիս առաջ, ՌԴ նրա այցից հետո,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: Հաղորդման մյուս հյուրը՝ CyberHUB համահիմնադիր, մեդիափորձագետ Արթուր Պապյանն օրինակներով հիմնավորելով՝ պնդեց՝ գործ ունենք այնպիսի իշխանությունների հետ, որոնք պատրաստ են գրաքննություն հաստատել, ինչպես դա արել են, ասենք, 2020-ի գարնանը. «Ունենալով անցյալի այս նախապատմությունը՝ դրա ֆոնին, երբ այս իշխանությունն է դա առաջարկում՝ դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս»:
Մանրամասները տեսանյութում