Բացել լրահոսը Փակել լրահոսը
1087896
A A
Քաղաքականություն

Հնդկաստանը աջակցում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո. դեսպան Դեվալի հարցազրույցը՝ «Արմենպրես»- ին (տեսանյութ)

 Հնդկաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալը՝ ներկայացնելով իր երկրի սկզբունքային դիրքորոշումը միջազգային, ազգամիջյան, երկկողմ վեճերի և կոնֆլիկտների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Դեսպանը շեշտել է՝ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ցանկացած երկկողմ վեճ պետք է լուծվի խաղաղ բանակցությունների, դիվանագիտական երկխոսության և փոխըմբռնման միջոցով, և պատերազմը, ուժի սպառնալիքն ու բռնությունը «տեղ չունեն» այսպիսի հարցերում: Կիշան Դան Դեվալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին՝ Հնդկաստանի անքակտելի մասը կազմող Ջամմու և Քաշմիրի հարցում Հնդկաստանին աջակցելու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ