Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Շիկահողի կարի արտադրամաս (տեսանյութ)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում, այցելեց Շիկահող համայնքի կարի արտադրամաս, որը բացվել է նախորդ տարի՝ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ։ Արտադրամասի պատասխանատու Վլադիկ Աղաթելյանը վարչապետի տիկնոջը հայտնեց, որ արտադրամասի գործունեության համար հիմնանորոգվել է գյուղապետարանի շենքն ու կառույցից հատկացվել մեկ սենյակ։ Այժմ արտադրամասում աշխատում է 14 կին է և աշխատատեղերի քանակը ցանկանում են հասցնել 30-ի։