Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի մեկնարկային խաղում այսօր ընդունեց Մալթայի «Համրուն Սպարտանսին»

Առաջին խաղակեսն անցավ տանտերերի առավելությամբ, սակայն նրանց միայն մեկ անգամ հաջողվեց արդյունավետ գրոհ կազմակերպել: Արտակ Եդիգարյանը 25-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց հաշիվը:

Ընդմիջումից հետո առավելությունն արդեն հյուրերի կողմն էր, սակայն նրանք այդպես էլ չկարողացան վտանգավոր պահեր ստեղծել: Ալաշկերտցիները սուր հակագրոհների օգնությամբ էին փորձում երկրորդ գոլը խփել, սակայն նրանք շտապողականություն էին դրսևորում և անհարկի կորցնում գնդակը: Արդյունքում` գրանվեց 1:0 հաշիվ:

Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին, Մալթայում: Հաջորդ փուլ մտնելու համար «Ալաշկերտին» նվազագույնը հարկավոր է ոչ-ոքի խաղալ: Նույն հաշվով կամ մեկ գնդակի տարբերությամբ պարտվելու դեպքում, հաղթողն արդեն կորոշվի 11 մ հարվածներով: