Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հանրապետության նախագահն ընդունել է Նուբար Աֆեյանին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ գիտնական և գործարար Նուբար Աֆեյանին:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և նշել, որ միշտ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար:

Վահագն Խաչատուրյանն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում կրթության և գիտության զարգացման հեռանկարները: Գործարարը նախագահին է ներկայացրել նշված ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդմանն ու զարգացմանը միտված ընթացիկ և ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղել ջանքերը հասարակական ու կրթական բազմաշերտ ծրագրերի իրականացման համար: