Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խոսել եմ վրացի գործընկերոջ հետ․ ակնկալում եմ լուծում կստանանք․ եթե ոչ՝ կանցնենք պլան բ-ի․ Քերոբյան (տեսանյութ)

«Լարսը բաց է և բեռնատար մեքենաները անցնում են այդ անցակետով»․ այս մասին նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նախարաը նշեց նաև, որ կան խնդիրներ անցակետի հետ կապված․ «Այս պահին որ աշխատում ենք, արագ փչացող ապրանքների արագ անցումն է և դա թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքը և նվազեցրել ռիսկերը և այդ առաումով դա մեր, Վրաստանի և Ռուսաստանի կառավարության համատեղ աշխատանքի արդյունքն է, մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերը կվերանան»։

Նախարարը նշեց, որ աշխատանքներ են կատարվում այլ  երթուղիների ստեղծման ուղղությամբ ․ «Դրանցից մեկն էլ հենց լաստանավն է, և մենք վերջնակետին մոտ ենք, ես երեկ էլ խոսել եմ վրացի գործընկերների հետ և ակնկալում ենք, որ մոտակա օրերին մեր հարցը լուծում կստանա։ Եթե չէ պլան Բ-ին կանցնենք՝ Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք այդ նույն գործողությունը անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։