Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+voskanyan
A A
Սպորտ

Ամեն ինչ կանենք հաջորդ փուլ մտնելու համար. «Արարատի» գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հուլիսի 6-ին Սկոպյեում կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է, որ հնարավորինս լավ ուսումնասիրել են Կոնֆերենցիաների լիգայի 1-ին փուլի իրենց մրցակցին` «Շկենդիային»:

«Շկենդիայից» կառանձնացնեմ ենթահարձակվող Ֆերհան Հասանիին, եզրային պաշտպան Մևլան Մուրատիին և կենտրոնական հարձակվող Սիդրիտ Գուրիին: Տեղյակ ենք, որ վերջին 5 տարում 3 անգամ չեմպիոն են դարձել և եվրագավաթներում բավականին լավ հաջողություններ ունեն՝ ընդհուպ հասնելով մինչև փլեյ-օֆֆ, որտեղ հանդիպել են «Տոտենհեմի» և «Միլանի» նման թիմերի հետ։

«Շկենդիան» Սլովենիայում հավաք է անցկացրել․ դիտել և ուսումնասիրել ենք նրանց հանդիպումները «Մարիբորի» և Զագրեբի «Դինամոյի» հետ։ Ամեն ինչ կանենք, որպեսզի երկու խաղի արդյունքում դուրս գանք հաջորդ փուլ և ըստ դրա կընտրենք մարտավարություն յուրաքանչյուր խաղի համար»,- «Արարատի» գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշենք, որ «Շկենդիա» - «Արարատ» խաղը կկայանա Սկոպյեի Ազգային մարզադաշտում, հուլիսի 7-ին, ժամը 22:00-ին: