Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բա մինչև հիմա ի՞նչ ենք արել այդ դեղերի հետ․ պատգամավորը՝ Ավանեսյանին (տեսանյութ)

«Բա մինչև հիմա ի՞նչ ենք արել բարեգործական ծրագրերի շրջանակներում»,-ԱԺ նիստին առողջապահության նախարարին իր հարցն ուղղեց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է բարեգործական հիմնարկներին օգնության տեսքով չգրանցված դեղեր թույլ տալու հարցը։

Պատգամավորը հետաքրքրվում էր, թե նախկինում ինչ է արվել բարեգործական հիմնարկների համար, եթե այս հարցը հիմա են քննարկում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ այդ հարցում դաշտը բաց չէր, քանի որ կար կառավարության 1432 որոշումը։ Ավանեսյանն ընդգծեց, որ կար գործող օրենքը փոխելու կարիք։