Բացել լրահոսը Փակել լրահոսը
խաչիկ գյուղ
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խաչիկ գյուղի դիրքերի, նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ․ վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան․ ՊՆ

Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։