Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Հայաստանյան հասարակությունը ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սահամանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել․
 
Ուղերձը՝ ստորև․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են:
Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն են:
 
Մեր պարտքն է հասնել իրավունքի և օրենքի գերակայության, ինչը Հայաստանի ժողովրդավարության այն նշաձողն է, որին մեր ամենօրյա աշխատանքով պետք է մոտենանք ժամ առ ժամ:
 
Հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարևոր ցուցիչ է` հասկանալու, որ ճիշտ ճանապարհին ենք:
 
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում և առօրյա կյանքում»: