Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի դատախազ
A A
Պաշտոնական

Արցախում ՀԷԿ-ի տնօրենը պետական բյուջե չի վճարել 116.մլն դրամ հարկ

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում ,,ՀԷԿ,,-աշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ.Գ.-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116.029.500 դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է հիշյալ չափով գույքային վնաս: Հայտնում է Արցախի դատախազությունը։
 
Ընկերության տնօրեն Լ.Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու համար: Վերջինս կամավոր պետական բյուջե է վճարել պատճառված վնասից 26.000.000 դրամ գումար:
 
20.06.2022թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: