Բացել լրահոսը Փակել լրահոսը
292257419_10227193749407703_3723225456878121893_n
A A
Քաղաքականություն

ՀՀԿ-ականները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության անդամներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության համանագահ Հակոբ Հակոբյանի եւ ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ։

Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերներին եւ ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին»։