Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo (4)
A A
Սպորտ

Էրիկ տեն Հագը անձամբ կքննարկի Կրիշտիանու Ռոնալդուի ապագան

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է անձամբ խոսել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ և քննարկել նրա ապագան անգլիական ակումբում։

Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները, կողմերի միջև զրույցը նախատեսված է առաջիկա օրերին, երբ Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա արձակուրդից և կմիանա թիմին։ Սակայն, 37-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն, եթե լավ առաջարկ լինի։

Պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է անցած մրցաշրջանում թիմի ցույց տված արդյունքից, քանի այն դուրս է մնացել չեմպիոնների լիգայից։

Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել 2021թ օգոստոսին։ Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 38 խաղում խփել է 24 գոլ։ Ակումբի հետ կնքած նրա պայմանագիրն ավարտվում է 2023թ հունիսի 30-ին։