Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են՝ 174 նոր դեպք ունենք

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ից հուլիսի 3 ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք։ Հիշեցնենք, որ նախորդող շաբաթվա ընթացքում գրանցվել է 139 նոր դեպք։

Այդ ընթացքում կատարվել է 4992 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել։

Նշված ժամանակահատվածում առողջացածների թիվը՝ 62։