Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հորդորում եմ ինձանից սկսեն մանդատները վայր դնելու գործընթացը․ Վարդևանյան (տեսանյութ)

«Թող այդ պրոցեսը սկսեն Արամ Վարդևանյանից»,- լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության կողմից ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու մասին խոսակցություններին։ Նա նշեց, որ պատրաստ է լինել առաջինը։

Պատգամավորն ընդգծեց, որ հունիսի 3-ի նիստին էր պետք գալ, իսկ մյուս նիստերին չգալը, նրա խոսքերով, մեծ ողբերգություն չէ։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հատարարության նախագիծ էին բերել խորհրդարան։ Առաջարկում էին, որ Ազգային ժողովը հայտարարի՝ Ադրբեջանի հետ սահմանագծում անցկացնելու նախապայմանը ռազմագերիների վերադարձն ու Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն է։ Սահմանազատման արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում էլ՝ որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանությունը։

Իշխող խմբակցությունը սակայն, նիստին չէր ներկայացել։