Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարդևանյանը՝ Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին (տեսանյութ)

Ինքը սահմանդրական արդարադատության ոլորտում մասնագիտացված չէ, հիմա ինչ ուզում եք, ասեք։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց Սեդա Սաֆարյանի՝ ՍԴ դատարանի դատավոր նշանակվելու փաստը։

Վարդևանյանը նշեց, որ իր հայացքներն ու պատկերացումները մի կողմ է դնում և հարցադրում արեց․

«Սահմանադրական արդարադատության ոլորտում փորձ ունի՞, թե՞ ոչ։ Չունի»,- իր իսկ հարցին պատասխանեց Վարդևանյանը, այնուհետև հաջորդ հարցադրումն արեց․ «Քաղաքական հստակ կողմնորոշում ունի՞»։

Ըստ Վարդևանյանի՝ Սեդա Սաֆարյանը շատ հստակ և չափազանց ընդգծված քաղաքական դիրքորոշում ունի։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը ՍԴ արդարադատության վրա բացասական է անդրադառնալու։