Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» 9 նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» թիմի կազմը համալրել է 9 նոր ֆուտբոլիստներով: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

«Փյունիկ» թիմին են միացել պաշտպաններ Արթուր Ավագյանը, Սերգեյ Վակուլենկոն, Միխայիլ Կովալենկոն, Բորիս Վարգան, կիսապաշտպաններ Դավիթ Դավիդյանը, Անդրե Մենսալաոն, Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Լուկա Ջուրիչիչը և Մարյան Ռադեսկին:

35-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Նորավանքում», որի հետ դարձել է Հայաստանի գավաթակիր:

28-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան»:

27-ամյա ռուս եզրային պաշտպան Միխայիլ Կովալենկոն հայտնի է «Նոայում» ունեցած իր ելույթներով, որի կազմում դարձել է 2020թ Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր:

28-ամյա սերբ պաշտպան Բորիս Վարգան իր կարիերայի ընթացքում խաղացել է բացառապես սերբական թիմերում` «Ինջիայում», «Պրոլետերում», «Պիվարայում» և «Նապրեդակում»:

24-ամյա եզրային կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» կազմում: Նախորդ մրցաշրջանը Դավիդյանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Խիմկիում»։

32-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն հանդես է եկել Վանաձորի «Լոռի ՖԱ»-ում և «Սևանում»: Նրա վերջին թիմը եղել է Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիան»:

29-ամյա սերբ եզրային կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչն իր կարիերայի ընթացքում խաղացել է սերբական նորվեգական և հունական թիմերում «Լարիսայում»:

25-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Ջուրիչիչը, որի հասակը 1,90սմ է, հանդես է եկել բոսնիական «Ժելեզնիչարում», «Շիրոկի Բրիեգում», կորեական «Գիմպոյում»:

27-ամյա հյուսիսմակեդոնացի հարձակվող Մարյան Ռադեսկին իր երկրի ազգային հավաքականի խաղացող է: Նա Հյուսիսային Մակեդոնիայի եռակի չեմպիոն է, այդ թվում «Շկուպիի» կազմում 2022 թվականին: