Բացել լրահոսը Փակել լրահոսը
20220702231923-4012
A A
Քաղաքականություն

Ուզբեկստանում արտակարգ դրություն է հայտարարվել

Ուզբեկստանում հուլիսի 2-ից հայտարարվել է պարետային ժամ, որը գործելու է մինչև օգոստոսի 2-ը։ Արտակարգ դրության պատճառը, ըստ իշխանությունների, Ղարակալպակստանի ինքնավար մարզում, մասնավորապես՝ նրա մայրաքաղաք Նուկուսում տեղի ունեցած բողոքի ակցիաններն են, որոնք գնահատվել են որպես իշխանությունը զավթելու փորձ։

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարանի) վերին և ստորին պալատները պաշտպանել են նախագահ Շավքաթ Միրզիոևի որոշումը՝ արտակարգ դրություն հայտարարել Ղարակալպակստանի ինքնավար հանրապետությունում (Հյուսիսարևմտյան Ուզբեկստանում), որտեղ անկարգություններ են տեղի ունեցել։

«Ղարակալպակստանի Հանրապետության տարածքում ժամը 21:00-ից մինչև 07:00-ն սահմանել պարետային ժամ՝ արտակարգ դրության ժամկետի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախագահը հանձնարարել է Ղարակալպակստանի տարածքում ստեղծել հրամանատարական գրասենյակ, ինչպես նաև ուժեղացնել հասարակական կարգի պաշտպանությունը տրանսպորտային միջոցները ստուգելիս, ապահովել փաստաթղթերի ստուգում, անձնական խուզարկություն, սահմանափակել մուտքը և ելքը Ղարակալպակստանից: Արգելվում է նաև խաղաղ հանդիպումների, ժամանցային, սպորտային և հանրային այլ միջոցառումների կազմակերպումը։

Նշենք, որ անկարգությունները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջարկել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը, որը վերաբերելու էր նաև ինքնավարությանը: Իրավապահները ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։