Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba bronz
A A
Սպորտ

Ըմբիշ Տիգրան Ղազարյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը և բրոնզե մեդալը

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Տիգրան Ղազարյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ձեռքից բաց թողեց հաղթանակը և չկարողացավ մեդալ նվաճել:

65 կգ քաշային մեր մարզիկը 3-րդ տեղի համար մարտում մրցեց մոլդովացի Կոնստանտին Կիրիլովի հետ: Առաջին ռաունդից հետո Տիգրան Ղազարյանը առջևում էր 4:1 հաշվով, սակայն մրցամարտի վերջում նա թուլացրեց զգոնությունը և մրցակցին թույլ տվեց ռևանշի հասնել: Արդյունքում, մեր ըմբիշը 5:6 հաշվով ցավալի պարտություն կրեց և զրկվեց մոտ գտնվող բրոնզե մեդալից: