Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter miki
A A
Տեսանյութեր Սպորտ

«Ինտերը» պաշտոնապես ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբն այսօր պաշտոնապես ներկայացրել է մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, որը գալիք մրցաշրջանից հանդես է գալու միլանյան թիմում:

«Հենրիխ Մխիթարյանի ներսում մեծ աշխարհ կա. խոսում է մի քանի լեզուներով, խաղացել է շատ երկրներում, որտեղ ունի տարբեր ազգերի թիմակիցներ, հիանալի մարզիչներ։ Աշխարհը կա, բայց կա նաև մելամաղձոտության խոր արմատներ, որը նրան միշտ առաջնորդում է խաղադաշտ:

Առաջին հայը «Ինտերի» պատմության մեջ: Հենրիխի պատմությունը սկսվում է Երևանից, 1989թ. հունվարի 21-ին: Համլետի որդին է, որը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող: Փոքրիկ Հենրիխը ծնվել է Հայաստանում, բայց մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնում: Հայր-որդի սիմբիոզը ամրապնդվում է հենց ֆուտբոլի գնդակով, բայց կոտրվում է այն հիվանդության պատճառով, որը Հենրիխին թողնում է առանց Համլետի:

Ֆուտբոլի սերմը տնկվում և մշակվում է ամենանվիրված ձևով։ 13 տարեկանում Մխիթարյանը թռչում է Բրազիլիա՝ Սան Պաուլու։ Նա մարզվում է Բրազիլիայի հավաքականի կառույցներում, կիսում է սենյակը իրենից մեծ տղայի հետ: Դա Էրնանեսն էր, որը ճակատագրի բերումով «կապտասևերից» մեկն է:

Աշխատել է տեխնիկայի վրա, սովորել քմահաճ ֆուտբոլ խաղը: Եվ սովորել է այլ լեզուներ: Հայերենին և ֆրանսերենին ավելացրել է պորտուգալերենը, որը երկար ժամանակ օգտագործվում էր Ուկրաինայում, երբ «Շախտյորում» թիմակիցների կեսը բրազիլացիներ էին։ Ուկրաինան հենց այն վայրն է, որտեղ ծաղկում է Հենրիխը, առաջին հերթին «Մետալուրգի», ապա «Շախտյորի» կազմում` «Ինտերի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուի հետ: 2012-2013 թվականներին նա մրցաշրջանը փակեց 29 գոլով: Նրա ֆուտբոլն ուղիղ է, առանց ավելորդությւնների, օգտակար։

Հաջորդ քայլը Գերմանիան է՝ Դորտմունդի «Բորուսիայում», նախ Կլոպի, հետո՝ Տուխելի հետ։ Խաղային համակարգեր, որոնք ուժեղացնում են նրան, մինչև Պրեմիեր լիգա թռիչքը: «Մանչեսթեր Յունայթեդ» և «Արսենալ». երեք մրցաշրջան, ի թիվս այլ հաջողությունների, Եվրոպայի լիգայում եզրափակիչում «կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևող գոլ:

Հայաստան, Ֆրանսիա, Բրազիլիա, Ուկրաինա, Գերմանիա և Անգլիա։ Բազմաթիվ փուլեր՝ Իտալիայից առաջ։ Հռոմում երեք մրցաշրջանում նա անցկացրել է 116 խաղ և խփել 29 գոլ, հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։

Վալանսի տան բազմոցից դեպի Միլան: Հենրիխի ճանապարհորդությունը հարստացել է ևս մեկ քաղաքով, նոր գույներով, Հայաստանի գրավչությամբ, որը հիշեցնում է «Ինտերի» մեկ այլ հիանալի նախկին խաղացող Յուրի Ջորկաեֆի ծագումը:

Բարի գալուստ, Հենրիխ»։