Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 1.07.
A A
Սպորտ

Հայաստանի ազատ ոճի 3 ըմբիշ մտել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները հաջող են մեկնարկել Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մեր 57 կգ քաշային մարզիկ Հարություն Հովհաննիսյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտել է եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը կվիճարկի իտալացի Սիմոնե Պրադուի հետ մարտում:

70 կգ քաշային Հայկ Պապիկյանը վստահ հաղթելով իր բոլոր մրցակիցներին, նույնպես մտել է եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը:

Վաղը ոսկե մեդալի համար կպայքարի նաև 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, որը իրար ետևից պայքարից դուրս բերեց ռումինացի, իտալացի և ադրբեջանցի ըմբիշներին և նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Նրա հաջորդ մրցակիցը վրացի Օթարի Ադեշվիլին է:

65 կգ քաշային կարգում Տիգրան Ղազարյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: