Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեցին պաշտոններից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալին զբաղեցրած պաշտոնից հետ կանչելու և ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քվեարկության արդյունքները։
«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկություններն մասնակցել են 66-ը։ Քվեատուփում առկա է եղել 66 քվեաթերթիկ։
Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բախշվել են հետևյալ կերպ՝ Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու քվերակությանը՝ կողմ՝ 66, դեմ՝ 0։ Վահե Հակոբյանի պաշտոնից ազատելու՝ կողմ՝ 66, դեմ՝ 0»,- հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում է պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու և պատգամավոր Վահե Հակոբյանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծերը։
Մանրամասները՝ տեսանյութում։