Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+viktoria
A A
Սպորտ

Դիետա Վիկտորիա Բեքհեմի հետ․մեկ շաբաթում 5 կգ քաշի գցում

Անգլիացի հանրահայտ ֆուտբոլիստ Դևյվիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիա Բեքհեմը հատուկ դիետա է ստեղծել, որի շնորհիվ պահպանում է իր մարմնի բնական կազմվածքը։ Զարմանալի չէ, որ նա 48 տարեկանում կշռում է 45 կիլոգրամ։ Ըստ աղբյուրի, Spice Girls խմբի նախկին երգչուհու օրինակին են հետևում նաև «Հոլիվուդի» ներկայիս աստղերը՝ Ջենիֆեր Էնիստոնը, Գվինեթ Պելտրոուն և Կիրստեն Դանստը։

Իսկ որոնք են Վիկտորիա Բեքհեմի դիետայի հիմնական սկզբունքները։ Դա նախևառաջ ալկալային դիետան է, երբ օրական սննդակարգում պետք է լինեն 70% ալկալային և 30% թթվային նյութեր: Մասնավորապես՝ սպառվող սպիտակուցի օրական քանակությունը չպետք է գերազանցի 250 գրամը: Թույլատրվում է ավելացնել միայն նրանց, ովքեր ակտիվորեն զբաղվում են սպորտով: Ավելորդ սպիտակուցը մեծացնում է pH-ի (թթվա-ալկալային բալանս) «թթվային» կողմը: Ուստի, այն չեզոքացնելու համար հարկավոր է ավելի շատ բուսական սնունդ օգտագործել։ Բանջարեղենն ու կանաչեղենը պետք է երեք անգամ ավելի շատ լինեն, քան սպիտակուցը։

Շաբաթվա օրերից մեկում պետք է ամբողջությամբ բացառվի մսի օգտագործումը։ Հարկավոր է խուսափել օսլայով հարուստ մրգերից և բանջարեղենից: Եվ հակառակը՝ ավելացնել օսլա չպարունակող մթերքները, ոչ քաղցր մրգերն ու կանաչեղենը։

Պետք է նաև լիակատար հրաժարվել թթվայնացուցիչներից, ինչպիսիք են շաքարավազը, աղը, սուրճը, քաղցր գազավորված ըմպելիքները, շոկոլադը, կարմիր միսը, ալկոհոլը, սպիտակ ալյուրից պատրաստված ապրանքները։

Ահա Վիկտորիա Բեքհեմի դիետայի օրինակելի չափաբաժիններից մեկը․

Նախաճաշ․ երկու բարակ կտոր սև հաց, խոտաբույսերով թեյ։

Երկրորդ նախաճաշ․ մրգերից և բանջարեղենից սմուզիներ (խնձոր, վարունգ, կիվի)։

Ճաշ․ կես ձուկ, թարմ բանջարեղենով սալաթներ՝ լիմոնի հյութով։

Ընթրիք․ շոգեխաշած բանջարեղեն առանց համեմունքների։

Վիկտորիա Բեքհեմը, ընդհանրապես, չի սիրում խոսել իր օրական ռացիոնի մասին, սակայն հայտնի է, որ նա ամեն օր օգտագործում է սաղմոսաձուկ։ Նա ընդհանրապես հրաժարվում է կաթից և պանրից։