Բացել լրահոսը Փակել լրահոսը
290622AvstralHayAvetaranchYnkerak
A A
Պաշտոնական

Արցախի նախագահն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրենին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ ավետարանչական ընկերակցությանը մշտապես Արցախի կողքին լինելու ու շարունակաբար աջակցելու համար՝ նշելով, որ կառույցի նախաձեռնությունները նպաստում են մեր երկրում առկա խնդիրների լուծմանը: Հանդիպմանը մասնակցում էր Ընկերակցության Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը: