Բացել լրահոսը Փակել լրահոսը
AH5I4471
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իսրայելի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոել Լիոնին՝ հայտնում են Ազգային ժողովից։

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն:

«Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելյան հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա եւ կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,-նշել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանը միջխորհրդարանական կապերի համատեքստում մեծապես կարեւորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Երկուստեք արձանագրվել է, որ մեր ժողովուրդների միջեւ պատմամշակութային կապերի առկայությունն ու ճակատագրերի նմանությունը կարեւոր նախադրյալներ են համագործակցության բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու շուրջ: