Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-06-29T130437.538
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը՝ հայտնում են Ազգային ժողովից։

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Ռամկավար ազատական կուսակցության 100-ամյակի առթիվ` մաղթելով ակտիվ եւ արդյունավետ գործունեություն: Ալեն Սիմոնյանն ընդգծել է մեկդարյա կուսակցության կենսունակության եւ ավանդույթների պահպանման կարեւորությունը եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել օրերս ԱԺ բակում Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն աջակցելու համար: Մտքեր են փոխանակվել Հայկական սփյուռքում` ներառյալ Մերձավոր Արեւելքը, Եվրոպան, Ամերիկան եւ Ավստրալիան, Ռամկավար ազատական կուսակցության պատմական եւ ներկա գործունեության ու ծրագրերի շուրջ: Հանդիպման ավարտին ՌԱԿ ատենապետը կուսակցության 100-ամյա խորհրդանշական հուշամեդալ է նվիրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: