Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 27.06.
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը հավասարվեց առաջատարին. շախմատի Ջերմուկի մրցաշար 

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շախմատի շրջանային մրցաշարում այսօր կայացել են 8-րդ տուրի պարտիաները:

Շանթ Սարգսյանը հաղթեց Մանուէլ Պետրոսյանին, ամերիկացի Հանս Մոկե Նիեման` Հայկ Մարտիրոսյանին, Մամիկոն Ղարիբյանը` Սամվել Տեր-Սահակյանին։ Ոչ-ոքի գրանցվեցին Նիհալ Սարին (Հնդկաստան) - Ամին Թաբատաբաեի (Իրան), Ալեքսանդր Դոնչենկո (Գերմանիա) - Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա) պարտիաներում:

Այդպիսով, ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Շանթ Սարգսյանն ու Ամին Թաբատաբաեին: Նրանցից կես միավոր քիչ ունեն Հայկ Մարտիրոսյանը և Ալեքսանդր Դոնչենկո:

Ուշագրավն այն է, որ մրցաշարի վերջին տուրում երկու առաջատարները հանդիպելու են հենց իրենց հետապնդողներին. Շանթ Սարգսյանը սևերով մրցելու է Հայկ Մարտիրոսյանի հետ, իսկ Ամին Թաբատաբաեին սպիտակներով կխաղա Ալեքսանդր Դոնչենկոյի հետ: