Բացել լրահոսը Փակել լրահոսը
1087016
A A
Հասարակություն

ՀՀ ԱԻՆ-ը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի խմբին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի տեխնիկական խորհրդատվական աջակցության առաքելություն իրականացնող խմբին։

Խմբի այցի նպատակն է եղել աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական կառավարման մարմինների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, Երկրի հեռահար զոնդավորում իրականացնող և մասնավոր հատվածի հետ տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրների քննարկումը, առաջարկությունների ներկայացումը և աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակումը: