Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Տոնոյան
A A
Հասարակություն

Դավիթ Տոնոյանը դատավորից  պահանջելու է  ինքնաբացարկ հայտնել․ պաշտպան

Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել․ այն ստորև է

 

 

Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ  գործով այսօր՝ 27․06․2022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։

Առաջիկա դատական նիստին  Դավիթ Տոնոյանը դատավորից  պահանջելու է  ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման  դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով  հետաձգում է դատական նիստերը  և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝  դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ։