Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ-ում հիմվելու է «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն

Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն։ Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
 
«Հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
 
Միջոցառման ընթացքում «Հալալ» ստանդարտացման և սերտիֆիկացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Այդար Գազիզովը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, «Հալալ» եղանակի առանձնահատկությունները, չափանիշները և հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը»,- ասված է հաղորդագրությունում։