Բացել լրահոսը Փակել լրահոսը
Չավուշօղլու
A A
Քաղաքականություն

«Մենք ցանկանում ենք, որ Զանգեզուրի միջանցքը րոպե առաջ բացվի»․ Չավուշօղլու

Թուրքական «Akşam» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտգործնախարարների հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին:

Ըստ կայքի՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումն է արել. «Մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքին (բացմանը) և ցանկանում, որ այն րոպե առաջ բացվի»:

Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան երկրորդ պատերազմից և 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան և Ադրբեջանը մշտապես առաջ են քաշում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման:

Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում միջանցքային տրամաբանությամբ ոչ մի հարց չի քննարկվում:

Աղբյուր` Ermenihaber.am