A
A
Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը զիջեց դիրքերը
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքական անհաջող հանդես եկավ Դևիսի գավաթի 2022թ խաղարկությունում։
Չեռնոգորիայում կայացած 3-րդ խմբի եվրոպական գոտու Ա ենթախմբում ընդգրկված մեր թիմը 0։3 հաշվով պարտվել է Վրաստանի և Կիպրոսի հավաքականներին, նույն հաշվով հաղթել Լիխտենշտայնին և գրավել 3-րդ տեղը։
Ավաղ, անցումային խաղում մերոնք 0։3 հաշվով տանուլ են տվել Բ ենթախմբի ետնապահ Չեռնոգորիային, որի արդյունքում տեղափոխվել են 4-րդ խումբ։
Վրաստանի, Լյուքսեմբուրգի և Կիպրոսի հավաքականները նվաճել են 2-րդ խմբի ուղեգրեր։