Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ջհանգիրյանին այս պահին վիրահատում են (տեսանյութ)

«Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին Ազգային ժողովում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը»,-Վճռաբեկ դատարանի նոր դատավորի ընտրության ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Վերջինս իր դժգոհությունը հայտնեց, որ Ազգային ժողովում ներկա չէ Գագիկ Ջհանգիրյանը։

«Կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականություններ կատարողը չի ներկայացնում Ազգային ժողովում»,-ասաց նա։

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը պարզաբանեց, որ Ջհանգիրյանին այս պահին վիրահատում են, կամ հավանաբար արդեն վիրահատել են։