Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ Հասարակություն

Տեղի է ունեցել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի և նախագահության ընտրության նիստ

Հունիսի 26-ին «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում» տեղի ունեցավ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի և նախագահության ընտրության նիստ:
 
Նիստին ներկա էր ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ՝ Դերենիկ Գաբրիելյանը և ՀՀՖ բոլոր անդամները: 
 
Նիստում զեկույցով հանդես եկավ  ՀՀՖ պատասխանատու քարտուղար՝ Արեգ Սարիբեկյանը:
Իր խոսքն ասաց Դերենիկ Գաբրիելյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև նիստը լուսաբանող, հրաձգության հավատարիմ բարեկամ, ՀՀ վաստակավոր լրագրող՝ Ռուդիկ Բարսեղյանը:
 
Նիստում միաձայն վերընտրվեց ՀՀՖ նախագահ՝ Արթուր Հովհաննիսյանը, փոխնախագահներ՝ Գագիկ Զոհրաբյանն ու Խաչիկ Խաչատրյանը, պատասխանատու քարտուղար՝ Արեգ Սարիբեկյանը: Ընտրվեց ևս մեկ փոխնախագահ, լեգենդար հրաձիգ՝ Երջանիկ Ավետիսյանը: 
 
ՀՀՖ կազմը համալրվեց նոր անդամներով.
 
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ՝
 
Արման Դավթյան
 
 
ԿԳՄՍ ներկայացուցիչ՝
 
Արթուր Սեդրակյան
 
 
ՀԱՕԿ ներկայացուցիչ՝
 
Գագիկ Բոլշիկյան
 
 
ՀՀՖ բարեկամ՝
 
Արամ Բարսեղյան 
 
 
Գլխավոր մրցավարներ՝
 
Վլադիմիր Բադալյան
 
Էդգար Բաղդասարյան
 
 
մարզիչներ՝
 
Գոռ Բարսեղյան
 
Արմեն Սիմոնյան
 
Գոհար Դանիելյան
 
 
ԵՀՄՊՄԴ-ի ուսմասվար և մարզիկ՝
 
Մարիամ Միքայելյան
 
 
մարզիկներ՝
 
Հրաչիկ Բաբայան
 
Զավեն Իգիթյան
 
Լիլիթ Մկրտչյան
 
 
Նոր անդամներին շնորհվեցին գրքույկներ և շքանշաններ:
 
Արթուր Հովհաննիսյանն ամփոփիչ ելույթով շնորհակալություն հայտնեց վստահության համար ու խոսեց ապագա աշխատանքներից։
Դերենիկ Գաբրիելյանը  նույնպես խոսեց հրաձգության կարևորության մասին: