Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 25.06
A A
Սպորտ

Երկու մեդալ ձյուդոյի Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի պատանի ձյուդոյիստները երկու մեդալ են նվաճել Խորվաթիայի Պորեց քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

81 կգ քաշային կարգում Գոռ Կարապետյանը նախնական փուլերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտել է եզրափակիչ: Վճռորոշ մենամարտում մեր մարզիկը զիջել է ուկրաինացի Իգոր Ցուրկանին և ստիպված բավարարվել արծաթե մեդալով:

55 կգ քաշային կարգում Վահե Աղասյանը սկզբում տոնել է երեք անընդմեջ հաղթանակ և մտել կիսաեզրափակիչ: Ավաղ, այս փուլում նա լարված պայքարում զիջել է ադրբեջանցի մրցակցին, որը հետագայում դարձել է Եվրոպայի չեմպիոն: Երրորդ տեղի համար մրցամարտում Վահե Աղասյանը վստահ հաղթել է պորտուգալացի Գոնսալու Լամպրեային և նվաճել բրոնզե մեդալ:

50 կգ քաշային կարգում Գոռ Սաֆարյանը սկզբում տարել է երկու հաղթանակ, այդ թվում ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում զիջել է հունգարացի Սեբաստիեն Կոլարին: Հետո մեր մարզիկը հաղթել է սփոփիչ երկու մարտերում և մտել փոքր եզրափակիչ: Երրորդ տեղի համար մրցամարտում Գոռ Սաֆարյանը պարտվել է Ադրբեջանի մյուս ձյուդոյիստին և արդյունքում գրավել 5-րդ տեղը:

Թիմային հաշվարկով Հայաստանի պատանեկան հավաքականը Ռումինիայի ընտրանու հետ բաժանել է 10-րդ տեղը: Առաջին տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի թիմը` 10 մեդալով: