Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 24.06.
A A
Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը հավասարվեց առաջատարներին. Ջերմուկի մրցաշար 

Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շախմատի շրջանային մրցաշարը։ Այսօր տեղի ունեցան 5-րդ տուրի պարտիաները:

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն առավելության հասավ արցախցի Մանուէլ Պետրոսյանի նկատմամբ և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը: Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Դոնչենկոն պարտության մատնեց միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին: Ոչ-ոքի գրանցվեցին Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) - Ամին Թաբատաբաեի (Իրան), Շանթ Սարգսյան - Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա), Նիհալ Սարին (Հնդկաստան) - Հանս Մոկի Նիեման (ԱՄՆ) պարտիաներում:

Հինգ տուրից հետո չորս շախմատիստ վաստակել են 3-ական միավոր: Նրանք են Հայկ Մարտիրոսյանը, Ամին Թաբատաբաեին, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Նրանց հաջորդում են ևս չորս շախմատիստ, որոնք ունեն 2,5-ական միավոր:

Վաղը կայանալիք 6-րդ տուրում չորս առաջատարները կմրցեն իրար հետ: Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կհանդիպի Սամվել Տեր-Սահակյանի, իսկ Շանթ Սարգսյանը` Ամին Թաբատաբաեի հետ: