Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu 24.06.
A A
Սպորտ

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հրաժարական է տվել

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մասնակից Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հրաժարական է տվել: 36-ամյա մասնագետն այդ մասին գրել է իր իսկ ֆեյսբուքյան էջում:

Ռոբերտ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին, մարզչական կազմին և թիմի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթել նրանց:

Ըստ նախնական տեղեկությունների, «Ուրարտուն» այժմ բանակցություններ է վարում «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ, ռուսաստանցի մասնագետ Դմիտրի Գունկոյի հետ: