Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol 2
A A
Սպորտ

Հայաստանը հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի SADA CUP մրցաշարը (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց բասկետբոլի SADA CUP միջազգային մրցաշարը:

Առաջին տուրի շրջանակում նախատեսված Իրան - Սիրիա հանդիպումը հետաձգվել է Իրանից  չվերթի փոփոխության պատճառով: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 24-ին։ 

Հայաստանի հավաքականն այսօր հյուրընկալեց «ԱՄՆ թիմին» և հաղթեց 94:59 հաշվով: Հունիսի 25-ին մեր թիմը կմրցի Իրանի հետ: