Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 23.06.
A A
Սպորտ

Շախմատի Ջերմուկի մրցաշարում հաստատվեց եռիշխանություն 

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի 16-րդ կարգի շրջանային մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները։

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ամերիկացի Հանս Մոկե Նիեմանին, Շանթ Սարգսյանը` Ալեքսանդր Դոնչենկոյին (Գերմանիա), իսկ Ամին Թաբատաբաեին (Իրան)՝ Մանուէլ Պետրոսյանին։ Հայկ Մարտիրոսյան - Նգույեն Թայ Դայ Վան (Չեխիա), Նիհալ Սարին (Հնդկաստան) - Մամիկոն Ղարիբյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։

Չորս տուրից հետո 2,5-ական միավոր ունեն երեք շախմատիստ` Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Ամին Թաբատաբաեին: Չորս շախմատիստ առաջատարներից ետ են մնում կես միավորով:

Վաղը կայանալիք 5-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի Ամին Թաբատաբաեի, իսկ Շանթ Սարգսյանը` Նգույեն Թայ Դայ Վանի հետ: