Բացել լրահոսը Փակել լրահոսը
16559903887711
A A
Քաղաքականություն

Շրի Լանկայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Ա․ Լիյանագեին (նստավայրը՝ ք․Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Լիյանագեին պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ, մասնավորապես բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային հաղորդակցության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։

Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Լիյանագեն կարևորեցին միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդումը։