A
A
ՖԻՖԱ-ն 4 քվոտա է հատկացրել Հայաստանին
Աջակցիր «Ա1+»-ինՖԻՖԱ-ն սկսում է Մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը Աշխարհի 2022 թ. առաջնության հանդիպումները լուսաբանելու համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՖԻՖԱ-ն անդամ բոլոր ասոցիացիաներին տրամադրել է ֆիքսված թվով քվոտաներ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տրամադրվել է 3 լրագրողի և 1 լուսանկարչի քվոտա։
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի 2022թ առաջնությունը կկայանա Քաթարում, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: