Բացել լրահոսը Փակել լրահոսը
vik-darchinyan
A A
Հասարակություն

Վանաձորում կկառուցվի Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց:

«Մենք նախատեսել ենք բացել Արթուր Աբրահամի անվան  բռնցքամարտի դպրոցը և  քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի անվան դպրոցը ստեղծենք »,-  ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս շրջանում նախագծերը պետք է պատվիրվեն: