Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան կառավարության նիստ
A A
Պաշտոնական

Մայիսին Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ․ Փաշինյան

2022 թվականի մայիս ամսվա ընթացքում  Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ, ինչը բոլոր ժամանակների պատմական  ռեկորդն է:

Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հաշվառվում են միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ:

«2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ  մեր աշխատատեղերը ավել են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավել են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասաց նա: