Բացել լրահոսը Փակել լրահոսը
Eurosoyuz
A A
Քաղաքականություն

Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել «միավորել ջանքերը»

․ 

Եվրոպական խորհրդարանն արձագանքել է Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացներին: Մասնավորապես, գերմանացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մայքլ Գալերը թվիթերյան իր էջում ուժերը միավորելու անհրաժեշտության մասին է գրել։ Հայտնում է  jnews.ge-ն։ 

Գերմանացի քաղաքական գործիչը մեկնաբանել է «Տուն դեպի Եվրոպա» հանրահավաքը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ ի նշան Վրաստանի եվրաինտեգրման աջակցության:

«Հիմա, երբ վրաց երիտասարդությունը՝ երկրի հույսը, դուրս է եկել փողոց և պահանջում է եվրոպական ապագա, արդյո՞ք ժամանակը չէ, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են հաղթահարել քաղաքական դիմակայությունը, միավորեն ուժերը և բոլորից պահանջեն նոր համաձայնագիր: Մարդիկ ավելի լավին են արժանի»,- գրել է քաղաքական գործիչը։