Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol (1)
A A
Սպորտ

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի ուղերձը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային, երիտասարդական և պատանեկան հավաքականների առաջիկա խաղերի կապակցությամբ:

«Սիրելի՛ մարզասերներ, արդեն վաղը մեկնարկում է SADA Cup միջազգային մրցաշարը, որով Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։ Միջազգային այս մրցաշարը բացառիկ տոն է լինելու հայ բասկետբոլասերների համար, տոն, որը բասկետբոլի ֆեդերացիան ջանք չի խնայել կազմակերպելու համար։

Ցանկանում եմ հաջողություն մաղթել Հայաստանի հավաքականին՝ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ, և վստահ եմ, որ մեր տղաները արդարացնելու են մարզասերների սպասելիքները։

Շուտով միջազգային ասպարեզ դուրս կգան նաև Հայաստանի կանանց և տղամարդկանց տարբեր տարիքային հավաքականներ, որոնց ելույթները ևս շատ կարևոր են մեզ համար։ Հաջողություն եմ մաղթում նաև մեր երիտասարդներին ու պատանիներին, որոնք մոտ ապագայում կհամալրեն մեր ազգային հավաքականները։

Շնորհակալություն եմ հայտնում նաև բասկետբոլային աշխարհի անդամներին, ովքեր այս օրերին մեծ նվիրումով ծառայում են հայկական բասկետբոլին։ Հուսանք բասկետբոլի մեր հավաքականի այսօրվա հաջողությունները վաղվա մեծ հաղթանակների հիմքն են դառնալու», - գրում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հունիսի 23-26-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի բասկետբոլի SADA CUP միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է Հայաստանի, Իրանի, Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «ԱՄՆ թիմը»:

Մրցաշարի խաղացանկը

Հունիսի 23

ժամը 17:00՝ Սիրիա - Իրան

ժամը 20:00՝ Հայաստան - «ԱՄՆ թիմ»

 

Հունիսի 25

ժամը 16:00՝ Սիրիա - «ԱՄՆ թիմ»

ժամը 19:00՝ Հայաստան - Իրան

 

Հունիսի 26

ժամը 12:00՝ «ԱՄՆ թիմ» - Իրան

ժամը՝ 17:00՝ Հայաստան - Սիրիա

 

Խաղերի մուտքը տոմսերով է: